Ստեղծվել է պլաստիկը խժռող բակտերիա

Ստեղծվել է պլաստիկը խժռող բակտերիա

Ամերիկացի գիտնականները գտել են ձեւը, թե ինչպես Համաշխարհային օվկիանոսը մաքրեն պլաստիկի ահռելի զանգվածից։ Նրանք ստեղծել են հատուկ գենետիկ մոդիֆիկացված բակտերիա, որը խժռում է պլաստիկը։ Փորձարկումները անցկացրել են լաբորատոր պայմաններում, ոչ մեծ ռեակտորում։ Այս մասին հայտնում է ռուսական Лента-ն։

Այն լցրել են ջրով, ապա մի քանի պլաստիկե տոպրակ դրել ու լցրել բակտերիաները։ Բակտերիան մի քանի անգամ արագացնում է պլաստիկի քայքայումը։ Արդյունքում ստացվում է ածխաթթու գազ, իսկ նյութն էլ բաժանվում է պարզ պոլիմերների։ Այս մեթոդով հնարավոր է դրանք օգտագործել կրկնակի անգամ, կամ կիրառել որպես վառելիք։ Միակ խնդիրն այն է, որ բակտերիաները դեռ այն արագությամբ չեն քայքայում պլաստիկը, որը բավարար կլինի Օվկիանոսը մաքրելու համար եւ գիտնականները աշխատում են այսպես ասած՝ նրանց արագագործությունը ավելացնելու ուղղությամբ։