Վարչապետին հարիր չէ օտարալեզու բառերով վիրավորել լրատվամիջոցներին

Վարչապետին հարիր չէ օտարալեզու բառերով վիրավորել լրատվամիջոցներին

«Հրապարակի» հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Կարծում եմ՝ երկրկի վարչապետին հարիր չէ օտարալեզու բառերով վիրավորել լրատվամիջոցներին, վիրավորել քաղաքական կյանքի մյուս մասնակիցներին։ Ես կոչ եմ անում, որպեսզի վարչապետը հիշի՝ ինչ խոստումներով է եկել իշխանության։ Պետք է շեշտը դնել տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա։ Թե չէ օրը մի ինչ-որ իրադարձությամբ մարդկանց կերակրելով պետություն չեն ղեկավարում։ Ինքն էլ է լրագրող եղել, ուստի, կարծում եմ, ճիշտ չէ լրագրողական համայնքի վերաբերյալ նման արտահայտություններով հանդես գալը։ Իհարկե կան անբարեխիղճ լրագրողներ, սակայն ընդհանուր բնորոշում տալը ճիշտ չէ։ Իմ կարծիքով լրագրողները եղթակա չեն կամ չպետք է լինեն վաճառքի»։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝  լրագրողներն էլ ժողովրդի մի մասն են․ «Ժողովրդի մի մասն էլ լրագրողներն են։ Նրանց հանդեպ էլ պետք է հարգանքով խոսել։ Ի՞նչ կարևոր է՝ այս կամ այն լրատվամիջոցը ում է պատկանում։ Կարևորն այն է, որ լրագրողները բարեխիղճ լինեն»։

Պատգամավորը հավելեց․ «Չի կարելի է ասել՝ սա խոսքի ազատության սահմանափակում է, բայց լրատվամիջոցների հետ վարվեցողության խնդիրը ակնհայտ է։ Այսինքն այստեղ կա մամուլին նախապես իրազեկելու պահը։ Դա իմ համար իհարկե անընդունելի է»։