Դի Կապրիոն անդրադարձել է Սիբիրում վառվող անտառներին

Դի Կապրիոն անդրադարձել է Սիբիրում վառվող անտառներին

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը մշտապես բարձրաձայնում է բնապահպանական խնդիրների մասին, իր Instagram- ում տեղադրել է սիբիրյան վառվող անտառների մասին պատմող The Guardian-ի տեսանյութը, որտեղ ասվում է, որ Գրենլանդիայում, Սիբիրում և Ալյասկայում հրդեհները հնարավոր է տեսնել տիեզերքից։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով ՝ նրանք մեկ ամսվա ընթացքում արձակել են նույնքան ածխաթթու գազ, որքան ամբողջ Շվեդիան մեկ տարում: