Երևանի քաղաքապետարանը կգնի սրբիչ ու անկողնային սպիտակեղեն  

Երևանի քաղաքապետարանը կգնի սրբիչ ու անկողնային սպիտակեղեն  

 Երևանի քաղաքապետարանը գնանշման հարցման արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել սպիտակեղենի և սրբիչների  ձեռքբերման պայմանագիր։

Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է 100 հատ 100 տոկոսանոց բամբակյա անկողնային սպիտակեղեն՝ սավան, բարձերես և վերմակ և 70 հատ լոգանքի ու այլ սրբիչ։ 

Գնանշման հարցման հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև 2019 թվականի ապրիլի 12-ը ժամը 15։00-ն։