Ատոմային նոր էներգաբլոկներ կառուցելու շուրջ բանակցություններ են ընթանում

 Ատոմային նոր  էներգաբլոկներ կառուցելու շուրջ բանակցություններ են ընթանում

Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով , ինչպես հայտնի է, կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր է կնքելու ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ըթնացքում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը այժմ բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ։