Ես իրավունք ունե՞մ, չէ՞, հարցերին չպատասխանելու

Ես իրավունք ունե՞մ, չէ՞, հարցերին չպատասխանելու

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 21-ին ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանից հետաքրքրվեցինք, թե այս օրերին երկրապահները հանդիպե՞լ են ԵԿՄ երբեմնի նախագահին կամ պատրաստվո՞ւմ են հանդիպել, կամ առնվազն զանգահարե՞լ են նրան, Կետիկյանը ասաց, որ շատ զբաղված է, և չի կարող պատասխանել հարցերին, իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի պատասխանելու, ասաց մի 3-4 օրից։

Խնդրեցինք հարցին պատասխանել այո կամ ոչ, օգտվեց իր՝ հարցերին չպատասխանելու իրավունքից և չպատասխանեց․

«Ես իրավունք ունե՞մ չէ հարցերին չպատասխանեմ, ուրեմն թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել»,- ասաց Արա Կենտիկյանը։