Ոչ ոք չի կարող պնդել, որ աղմակահարույց ինչ- որ բաներ կան

Ոչ ոք չի կարող պնդել, որ աղմակահարույց ինչ- որ բաներ կան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից հետաքրքրվեցինք Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ստուգումներով։ Դեկտեմբերի 1-ին ավարտվել էր ստուգումների անցկացման ժամկետը, սակայն ՊՎԾ-ն այն երկարաձգել էր․ «Դեռ չի ավարտվել, իրենք աշխատում են այդ ավարտական փաստաթղթի վրա եւ դեռ ոչ մի բան չեն ներկայացրել»։ Այն, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ աղմկահարույց բացահայտումներ են սպասվում ԵՊՀ-ում, Սիմոնյանն ասաց․ «Մինչեւ չլինի ակտը, ոչ ոք չի կարող պնդել, որ աղմակահարույց ինչ- որ բաներ կան»։ 

Ինչ վերաբերում է պարբերաբար շրջանառվող իր հրաժարականի եւ պաշտոնանկության մասին լուրերին, ապա Սիմոնյանն առայժմ այս տարբերակներից եւ ոչ մեկը հնարավոր չի համարում․ «Ես իմ գործը շարունակում եմ, քանի որ ընտրված ռեկտոր եմ, դա հետո իմ լուծելիք հարցը չէ եւ միայն հոգաբարձուների խորհուրդը կարող է լուծել»։