Ռուս-իսպանական դիվանագիտական սկանդալ է հասունանում

Ռուս-իսպանական դիվանագիտական սկանդալ է հասունանում

Այն բանից հետո, երբ Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեպ Բորեալը օրեր առաջ «էլ Պերիոդիկո» պարբերականի հետ զրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը կրկին սկսել է սպառնալիք հանդիսանալ եւ պետք է միավորել ջանքերը ընդդեմ այդ սպառնալիքի, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշեց «տողանի» կանգնեցնել Մոսկվայում իսպանական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին։

Եվ ահա, ըստ ՌԴ ԱԳՆ կայքի հրապարակման, Մոսկվայում իսպանական դեսպան Վալդերամ Պարեհան հրավիրվել է ԱԳ նախարարություն, որտեղ նրան փոխանցվել է ռուսական կողմի տարակուսանքն ու ափսոսանքը կապված նախարար Բորեալի ոչ-բարեկամական արտահայտությունների հետ, որոնք նա արել էր արդեն նշված պարբերականի հետ զրույցի ընթացքում։