ՊԵԿ-ը որոշել է կոշտ վարչարարություն իրականացնել երգիչների նկատմամբ

ՊԵԿ-ը որոշել է կոշտ վարչարարություն իրականացնել երգիչների նկատմամբ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հունիսից սկելու են կոշտ վարչարարություն իրականացնել երգիչներին հարկելու հարցում։ Օրինակ՝ հրավիրելու են երգիչ-երգչուհիներին ՊԵԿ և բացատրելու են, որ իրենք իրենց ստացած եկամուտներից հարկեր են թաքցնում։

Հարցին, թե դա կո՞շտ մեթոդ է երգիչների դեպքում, Անանյանն ասաց․ «Եթե վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ որ անվանական նամակ է գրվում և նրան առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումն իրականացնելու արդյունքում ինքը որևէ կերպ՝ որպես հարկ վճարող, չի հայտարարագրել իր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում»,- ասաց Անանյանը՝ համարելով, որ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է։

Հարիցն՝ ճի՞շտ է, որ դասական երաժիշտներն ավելի կարգապահ են այս առումով, քան մյուս ժանրի ներկայացուցիչները, Անանյանն ասաց, որ դա միանշանակ չէ՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ կան։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե երբ ինքը ռեստորանում է լինում, մտքով անցնո՞ւմ է հետաքրքրվել, թե ռեստորանում երգող երգիչն արդյոք իր այդ օրվա եկամտից հարկ վճարելոո՞ւ է, թե՞ ոչ, Անանյանն ասաց, որ ինքը տեսչական գործողություն իրականացնելու իրավունք չունի։