Ռիհաննան իր առաջին համերգն է տվել վերջին ութ տարվա ընթացքում
Ռիհաննան իր առաջին համերգն է տվել վերջին ութ տարվա ընթացքում` ելույթ ունենալով Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան տոնակատարության շրջանակում։
Երգչուհու համերգը տեղի է ունեցել Հնդկաստանի Ջամնագար քաղաքում: Փոփ աստղը դրա համար ստացել է առնվազն 6 միլիոն դոլար։ Համերգը կայացել է հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի կրտսեր որդու՝ Անանտ Ամբանիի եւ նրա ապագա կնոջ՝ Ռադհիկա Մերչանտի հարսանիքին նվիրված մասնավոր երեկույթի ժամանակ
Setlist.fm-ի փոխանցմամբ՝ Ռիհաննայի սեթ-լիսթը բաղկացած է եղել 19 երգից։
Ռիհաննայի ելույթը Անանտի եւ Ռադխիկայի հարսանիքին նրա առաջին ամբողջական համերգն էր 2016 թվականի նոյեմբերից ի վեր:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ երգչուհին արդեն լքել է Հնդկաստանը։ Մինչդեռ նախահարսանեկան տոնակատարությունները կշարունակվեն եւս երեք օր։
2018 թվականին Ամբանին ավելի քան 100 միլիոն դոլար էր ծախսել քրոջ՝ Անանտ Իշայի հարսանիքի վրա, որի շրջանակում մասնավոր ելույթով հանդես էր եկել Բեյոնսեն։
Կարծիքներ