Երբ տեղի կունենա «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը

Երբ տեղի կունենա «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 21-ին կանցկացնի «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը:

Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու հավաքականների մարզիչները «Պրեզիդենտ» հյուրանոցի Կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Ձորափի փող., 72) կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ:

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ից, իսկ մարզիչների քվեարկությունը՝ 16:00-ից: Քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Հիշեցնենք՝ մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Աղաջանյան Արամ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Ամոյան Մալխաս – 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Անդրեասյան Արման – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Ավանեսյան Արման – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Բաչկով Հովհաննես – 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Գրիգորյան Դավիթ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Գրիգորյան Վահրամ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Գրիգորյան Վարսիկ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Դավթյան Արթուր – 2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,
Թևանյան Վազգեն – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Լալայան Վարազդատ – 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,
Հարությունյան Արսեն – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Մանասյան Նարեկ – 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Շատվերյան Բորիս – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե, Եվրոպայի առաջնության՝ բրոնզե մեդալակիր,
Չալյան Վահագն – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Պողոսյան Ավետիք – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Սահակյան Գոռ – 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վարդանյան Սարգիս – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վարդանյան Վաչիկ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ