Ընդդիմադիր ուժերն աշխատում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ուղղությամբ

Ընդդիմադիր ուժերն աշխատում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ուղղությամբ

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը այս պահին նույնպես ակտիվորեն աշխատում են իրենց գործընկերների հետ Ադրբեջանի սկսած պատերազմի, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ուղղությամբ։

ԱԺ «Բարգավաճ Հյաաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ սա պատերազմ է, ոչ թե սադրանք, և այս պատերազմի համահեղինակ կարելի է համարել նաև Թուրքիային։

«Հրապարակը» պատգամավորից 
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հիմա աշխատում են բոլոր ուղղություններով։ Դրա հետ մեկտեղ թույլ տվեք վերահաստատել պարոն Ծառուկյանի այն դիրքորոշումը, որ այսօր այն պահն է, որ մենք բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքը։ Ասեմ ավելին, ասեմ ավելին մենք բոլորս  զինվոր ենք։ Աշխատանքները կատարվում են, թույլ տվեք դեռևս չմանրամասնել։ Ակտիվ աշխատում ենք, շատ ակտիվ. բոլորս աշխատում ենք, գեթ մեկ պատգամավոր, մեկ կուսակցական չկա, որ ներգրավված չլինի այս իրավիճակներին»,- նշեց պատգամավորը։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասաց, որ որևէ այլ գործողության վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն։

«Հրապարակի» հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ այս պահին աշխատում է, միջազգային գործընկերների հետ գրագրության մեջ է, նամակներ է գրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին։