Հայաստան- Ալբանիա. որքան արժեն տոմսերը

Հայաստան- Ալբանիա. որքան արժեն տոմսերը

Այս տարվա փետրվարի 25-ին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Այդ օրը մեր ընտրանին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կմրցի Ալբանիայի հետ։ Սա կարելի է համարել 2024 թվականի առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում։ Նախընտրական առաջին փուլում բացի Ալբանիայից Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված նաև Ավստրիայի հավաքականը։

Ընտրական Երկրորդ փուլ կանցնեն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 2-րդ տեղը գրաված մասնակիցների ցանկում լավագույն ցուցանիշ ունեցող թիմը: Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսին։

Տոմսերն արժեն 3000, 5000 և7000 ՀՀ դրամ: