Կհրաժարվեն ռուսական նավթից ցանկացած դեպքում

Կհրաժարվեն ռուսական նավթից ցանկացած դեպքում

Գերմանիան մտադիր է մինչեւ այս տարվա վերջ հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից, անկախ այն բանից, թե ԵՄ-ն ռուսական նավթի նկատմամբ էմբարգո սահմանելու հարցում հաջողությունների կհասնի, թե ոչ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս գերմանական իշխանությունները փորձում են էներգակիրների այլընտրանքային մատակարարման ուղիներ գտնել։ Գերմանական դաշնային կառավարությունում վստահ են, որ առաջիկա վեց կամ յոթ ամիսների ընթացքում կարող են լուծել լոգիստիկայի հետ կապված բոլոր խնդիրները։