Մխչյանի գյուղապետը՝ համագյուղացի եղբայրների կողմից թղթադրամներ կեղծելու մասին

Մխչյանի գյուղապետը՝ համագյուղացի եղբայրների կողմից թղթադրամներ կեղծելու մասին

Մայիսի 1-ին ձերբակալվել էին Մխչյան գյուղի բնակիչներից երկու եղբայր՝ կեղծ թղթադրամ իրացնելու համար։ 

Դատարանի որոշմամբ՝ նրանց տանը խուզարկություն էր իրականացվել, որտեղից հայտնաբերվել էր 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։

Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են տեղեկացել հաղորդագրությունից․ «Դեպքից առաջ խոսակցություններ չեն շրջանառվել»։

Գյուղապետը նաեւ չմանրամասնեց, թե եղբայրները ինչով են զբաղվել․ «Ամեն դեպքում, էական չէ։ Ի՞նչ կապ ունի խանութ ունեն, թե՞ կոշիկի ցեխ։ Հարցը իրավական տիրույթում է, պետք չի շտապել»։

Նա նշեց, որ խոսքը երիտասարդների մասին է, այլ հարցերի չպատասխանեց։

Նշենք նաեւ, որ, ըստ հաղորդագրության, Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ էին իրացրել։ Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել էին 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ,  երիտասարդները ձերբակալված են։