Վիրահատությամբ հեռացվել է երիտասարդ տղայի գլխի մեջ եղած որդը

Վիրահատությամբ հեռացվել է երիտասարդ տղայի գլխի մեջ եղած որդը

Չինաստանում բժիշկները վիրահատությամբ հեռացել են քսաներեքամյա երիտասարդ տղամարդու գլխում հայտնված որդը, որն ունեցել է մոտ տասներեք սանիտմետր երկարություն։ Այն տղայի գլխում հայտնվել է վեց տարեկանում եւ այնտեղ մնացել է տասնյոթ տարի։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Մասնագետները կարծում են, որ որդը տղամարդու օրգանիզմում հայտնվել է հում վիճակում էկզոտիկ մսի օգտագործման հետեւանքով։ Տղան ասել է, որ փոքր ժամանակ մշտապես գանգատներ է ունեցել առողջական վիճակից, սակայն ծնողները անտեսել են դրանք, իսկ մասնագետներն էլ կարծել են, որ դրանք գենետիկ հիվանդության հետեւանք են։