Ալեն Սիմոնյանը՝ արտահերթ ընտրությունների խոսակցությունների մասին

Ալեն Սիմոնյանը՝ արտահերթ ընտրությունների խոսակցությունների մասին

Լրագրողները քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից մեկնաբանություն խնդրեցին ԱԺ հնարավոր արտահերթ ընտրությունների հետ կապված խոսակցությունների վերաբերյալ։

«Դա ապուշություն է, հիմարություն է ու սուտ։ Այսինքն ի՞նչ, ամեն ֆեյսբուքյան գրառումից հետո պիտի գաք այստեղ ու ԱԺ նախագահին նման հարց տա՞ք։ Ինչի համար պիտի արտահերթ ընտրություն լինի, աշխատում ենք։  Հանդիպումները, որ պարբերաբար տեղի են ունենում, կուսակցաշինական են, կուսակցություն ենք ձևավորում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Քննարկում ենք քաղաքի ընտրության արդյունքները և այլն։ Մի շարք հարցեր ենք քննարկում, կուսակցություն ենք ձևավորում։ Եթե կուսակցություն ենք ձևավորում, ուրեմն պիտի գնանք արտահերթ ընտրությունների, հա՞։ Իհարկե՝ ոչ, ինչի համար մենք պիտի գնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց նա։