Ռոբերտ Քոչարյանի վիրահատության մասին այսօր էլ որոշում չի կայացվել 

Ռոբերտ Քոչարյանի վիրահատության մասին այսօր էլ որոշում չի կայացվել 

 «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխված Ռոբերտ Քոչարյանի վիրահատել, չվիրահատելու մասին որոշում չկա։ «Էս պահի դրությամբ դեռ հայտնի չէ»,-ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը, ով այցելել էր այսօր իր պաշտպանյալին։
Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Քոչարյանն արդեն երկու անգամ բուժզննում է անցել «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ինքը հակվա՞ծ է վիրահատվելու, ասաց․  «Եթե ցուցումը եղավ բժշկի կողմից, բնականաբար»։

2-րդ նախագահի կողմից շագանակագեղձի ադենոմայի մասին հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի, ունենալու դեպքում էլ չի ասի, որովհետև գոյություն ունի բժշկական գաղտնիք։ 

Հարցին էլ, թե կոնսիլիում հրավիրվե՞լ է, Խուդոյանը պատասխանեց․ «Անհրաժեշտությունը ո՞րն է , կոնսիլիում հրավիրելու։ Կոնսիլում հրավիրոմ են, երբ ինչ-որ բարդ խնդիր է լինում»։