Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև 4-օրյա զինադադարն ուժի մեջ մտավ․ ի՞նչ է հայտնի
Այսօրվանից ուժի մեջ է մտել Իսրայելի ու «Համասի» միջև նախատեսված ժամանակավոր հրադադարը։ Ավելի վաղ կողմերը նշել էին, որ զինադադարը կսկսվի նոյեմբերի 24-ի վաղ առավոտյան։
Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի՝ շաբաթներ տևած ջանքերից հետո, Իսրայելը և «Համասը» պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ 50 իսրայելցի պատանդների՝ կանանց և երեխաների ազատ արձակման գնով: Իսրայելը նաև համաձայնել է ազատ արձակել 150 պաղեստինցի բանտարկյալների՝ կանանց և անչափահասների։
Ըստ պայմանավորվածության, «Համասը» փուլ առ փուլ է ազատ արձակելու պատանդներին՝ Կարմիր խաչի միջոցով, որը նրանց կփոխանցի իսրայելական կողմին։ Թել Ավիվի փոխանցմամբ, պատանդները անցնելու են բժշկական ստուգում, որից հետո կվերամիավորվեն իրենց ընտանիքներին։ Նախատեսվում է օրական ազատ արձակել մինչև 13 պատանդ։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, պայմանավորվածության արդյունքում ազատ են արձակվելու 30 երեխա, 8 մայր և 12 այլ կին:
Կարծիքներ