Վենեսուելան Ռուսաստանից ստացել է կորոնավիրուսի ստուգման թեստերի խմբաքանակ

Վենեսուելան Ռուսաստանից ստացել է կորոնավիրուսի ստուգման թեստերի խմբաքանակ

Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասանան հայտարարել է, որ Ռուսաստանը, կատարելով իր խոստումը, ուղարկել է կորոնավիրուսային ինֆեկցիայի ստուգման համար նախատեսված թեստ-համակարգերի խմբաքանակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հիշեցնելով, որ ավելի վաղ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս մադուրոն ասել էր, որ ռուսական կողմը խոստացել է օգնել Վենեսուելային եւ տրամադրել մարդասիրական օգնություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն, Վենեսուելայում նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրների թիվը 84 է։