Դարյա Վոլոդինան և ես շատ ընդհանրություններ ունենք

Դարյա Վոլոդինան և ես շատ ընդհանրություններ ունենք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել,  կից գրառում կատարել.

«Նախկինում ռադիո DJ, հեռուսուտամեկնաբան եւ ակտիվ հասարակական գործունեության մեջ, այժմ՝ պատգամավոր Գերագույն Ռադայում։ Դարյա Վոլոդինան եւ ես շատ ընդհանրություններ ունենք»։

Ավելի վաղ պատգամավորը գրել էր՝ «Հայկական պատվիրակության կազմում, այսօր ներկա եմ եղել Ուկրաինայի Հայերի միության տարեվերջյան ամփոփիչ մասշտաբային համաժողովին, որտեղ ներկայացվել է Հայերի միության կատարած աշխատանքը 2019 թվականին, տարբեր ոլորտներում։ Հանդիպմանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ Ուկրաինայի տարբեր շրջաններից, նաև Ուկրաինայի պառլամենտի մեր գործընկերները։ Քննարկվել են այն ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանում և Ուկրաինայում 2020 թվականի ընթացքում։ Հանդիսավոր կերպով պարգեւատրել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի անունից»

: