Ուսանողուհին ծառի տակ՝ պարկի մեջ 40 հազար դոլար է գտել

Ուսանողուհին ծառի տակ՝ պարկի մեջ 40 հազար դոլար է գտել

Վրաստանում Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողուհին պուրակում զբոսնելիս ծառի տակ տոպրակ է հայտնաբերել, որի մեջ եղել է 37 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Ինչպես բախտավոր հերոսուհին է պատմել, դասերից հետո տուն վերադառնալիս պուրակում գեղեցիկ ծառ է նկատել եւ գնացել է մոտ՝ սելֆի անելու։ Մոտենալով ծառին՝ տեսել է սպիտակ տոպրակ, իսկ երբ բացել է տոպրակը, տեսել է դոլարի թղթադրամներ։ 21-ամյա ուսանողուհին վախեցել է եւ որոշել հայտնել ոստիկանությանը։

Դրամի հետ մեկտեղ եղել է նաեւ կտրոն, որի օգնությամբ էլ ոստիկանությունը հայտնաբերել է փողի տիրոջը եւ վերադարձրել գումարը։