Ինչու է Հայաստան եկել Անելկան

Ինչու է Հայաստան եկել Անելկան

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան, ինչպես հայտնի է Հայաստանում է: Նիկոլա Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում անցկացրել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ հեղինակային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալ Մադրիդում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում»:

«Ես գիտեմ, որ մեծ ֆուտբոլային ներուժ կա ձեր երկրում: Նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել այստեղ: Մտադրություն ունենք նաև այստեղ տեքստիլ արտադրություն հիմնել, որը նույնպես երեխաներին է ծառայելու»,- այս մասին հայտարարել է Անելկան՝ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ հանդիպման ժամանակ։ 

«Ֆուտբոլիստ դառնալը երեխաների համար իսկապես երազանք է ու մենք նույնպես պիտի փորձենք նպաստել դրան»,- նշել է նա: