Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք 

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք 

Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք։ Այս մասին հայտնում է վրացական կառավարությունը։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը 926 է։ Վիրուսակիրներից 791-ն արդեն առողջացել է։ Կորոնավիրուսից ահացածների ընդհանուր թիվը կազմում է 15։ Կարանտինի տակ է 2819 մարդ։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 10,2 միլիոն մարդը։ Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 504 հազարը, իսկ առողջացածների ընդհանուր թիվը գերազանցում է 5,5 միլիոնը։ Վարակվածների թվով առաջինն աշխարհում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, մոտ 2,7 միլիոն վարակվածներով։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ մոտ 1,4 միլիոն վարակվածներով։ Ռուսաստանը երրորդ տեղում է՝ մոտ 635 հազար վարակվածներով։ Հնգյակում են նաեւ Հնդկաստանը՝ մոտ 550 հազար վիրուսակրով եւ Մեծ Բրիտանիան՝ մոտ 312 հազար ցուցանիշով։