Հուլիսի մեկին ԵՄ սահմանները Հայաստանի համար չեն բացվի

Հուլիսի մեկին ԵՄ սահմանները Հայաստանի համար չեն բացվի

Հայտնի է դարձել, թե հուլիսի մեկից, երբ բացվեն ԵՄ արտաքին սահմանները, որ երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել Միության տարածք, եւ որ երկրների քաղաքացիների համար մուտքը կլինի արգելված։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Պարբերականը նշում է, որ կա երկու ցուցակ՝ երկրներ, որոնց քաղաքացիներին կթույլատրվի մուտք գործել ԵՄ տարածք հուլիսի մեկից, եւ երկրներ, որոնց քաղաքացիներին չի թույլատրվի մուտք գործել ԵՄ տարածք հուլիսի մեկից։ Երկրորդ ցուցակի հետ կապված քննարկումները շարունակվում են, իսկ առաջին ցուցակի մասով, կարծես թե ամեն բան պարզ է։ Եվ այսպես, հուլիսի մեկից ԵՄ տարածք մուտք գործել կթույլատրվի՝ Վատիկանի, Մոնակոյի, Չեռնոգորիայի, Անդորայի, Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի,Ուկրաինայի, Ալբանիայի, Թուրքիայի, Կոսովոյի, Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի, Վիետնամի, Չինաստանի, Թաիլանդի, Մյանմայի, Մոնղոլիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Վրաստանի, Բութանի, Լիբանանի, Ինդոնեզիայի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Պալաուի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Դոմինիկայի, Բահամյան կղզիների, Սենթ-Լյուսիայի, Ուրուգվայի, Ջամայկայի, Կուբայի, Գայանայի, Պարագվայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, Կոստա Ռիկայի, Կանադայի, Անգոլայի, Թունիսի, Նամիբիայի, Ուգանդայի, Մոզամբիկի Մավրիկիայի, Զամբիայի, Ռուանդայի, Եթովպիայի, Մարոկկոյի, Ալժիրի եւ Եգիպտոսի քաղաքացիներին։ Ինչպես կարելի է նկատել՝ Հայաստանը թույլատրելի երկրների ցանկում չկա։ Ադրբեջանը նույնպես չկա, իսկ Վրաստանը թույլատրելի երկրների ցանկում կա։