Նոր Հայաստանում բժշկական էթիկայի մասին մի քիչ յուրօրինակ պատկերացումներ կան

Նոր Հայաստանում բժշկական էթիկայի մասին մի քիչ յուրօրինակ պատկերացումներ կան

Առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, ով այսօր ամփոփում է 2019-ի առողջապահական տարին, առանձին խոսեց այն մասին, որ ոլորտի ղեկավարը մի քիչ յուրօրինակ պատկերացում ունի այն մասին, թե ինչ է բժշկական էթիկան։ Խոսքը միայն փոքրիկ դագաղների կամ «հիսունն էլ հաշմանդամ կմեռնեն» արտահայտության մասին չէ, այլև դեպքերի, երբ Ուռուցքաբանության կենտրոնում տնօրենն ու բժիշկը միմյանց հետ հարցերը լուծեցին ծեծկռտուքի միջոցով, Մասիսի ԲԿ-ում էլ եղավ հարաբերությունների պարզում, ծեծկռտուք։

Գևորգ Գրիգորյանն ասում է, որ ուռուցքաբանության մեջ շարունակում են հավելյալ վճարել, և քիմիաթերապիան վճարովի ծառայություն է, իսկ անվճար ճառագայթային բուժումը հասանելի է հնամաշ սարքով միայն։ Նոր սարքի համար էլ պետք է վճարի 45 հազար դրամ։ 

Գրիգորյանն ասաց, որ այս տարվա ընթացքում նախարար Թորոսյանին հաջողվել է նաև վարկաբեկել պատվաստանյութերը։ Մասնավորապես, տարին սկսեց «Գարդասիլի» պատվաստման տարիքային շեմը բարձրացնելու, ըստ Գրիգորյանի, ապօրինի որոշումով։ Ավելի կարևոր պատվաստանյութի մասին, երբ նախարարը որոշեց, որ պետք է հավելյալ պատվաստում արվի, որովհետև «Պարսկաստանում ինչ-որ վայրի շտամ է հայտնաբերվել»։ Այնինչ Գրիգորյանը հիշեցնում է, որ պատվաստանյութի վրա շատ կարևոր մի կոդ չէր աշխատում։ Այսինքն՝ դրանից ծագումնաբանական որևէ ինֆորմացիա հնարավոր չէր ստանալ։

«Սա ես համարում եմ խայտառակություն, և հերթական անգամ խորացրեց բնակչության անվստահությունը պատվաստանյութերի նկատմամբ»,-հավելեց Գրիգորյանը։ Նրա խորին համոզմամբ՝ դա ուղղակի պատվաստանյութերը սպառելու հնարավորություն էր։