Ռուս խաղաղապահները հեռանում են օկուպացված Արցախից

Ռուս խաղաղապահները հեռանում են օկուպացված Արցախից

Ռուս խաղաղապահները ադրբեջանցի ոստիկանների ուղեկցությամբ լքում են Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախը։ Համապատասխան կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ նշել էր, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ից դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։