1106 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ ընդհանուր կանչերի թիվը 4905 է եղել

1106 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ ընդհանուր կանչերի թիվը 4905 է եղել

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարավարական հերթական նիստը, որը վարում է Քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Վերջին շաբաթում շտապօգնության կանչերի թիվը 4905 է եղել։ Հիվանդանոց  է տեղափոխվել 1106 հիվանդ։ Մանկական կանչերի թիվը նախորդ շաբաթ եղել է 424, հիվանդանոց է տեղափոխվել 175 երեխա»,- զեկուցվեց Հովհաննիսյանին։