«Համահայկական ազգային համաձայնություն» շարժումը՝ Արցախի ընտրությունների մասին

«Համահայկական ազգային համաձայնություն» շարժումը՝ Արցախի ընտրությունների մասին

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Արցախի ընտրությունների առումով

Արցախահայությունը չի՛ ընդունում 2020 թվականի Մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական «ընտրությունների» կեղծված արդյունքները։ Ընտրությունների ժամանակ բաժանվել է ընտրակաշառք, և ամենակարևորը՝ եղել է քվեների նկարչություն։ Այս «ընտրությունները» օրինական չե՛ն։ Սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ։ Փաստորեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատարում է Սերժ-Բակո կլանի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին։ «Ընտրություններից» հետո հստակ տեսանելի է Արցախում գոյություն ունեցող օլիգարխիկ-կլանային կառույցների կոնսենսուս-կոմպրոմիսային դիրքորոշումը ընտրությունների արդյունքների առումով։ Թեկնածուներից Մասիս Մաիլյանը, ով ըստ «ընտրությունների» հայտարարված արդյունքների երկրորդ տեղում էր, հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, ձեռնպահ մնաց ու չհայտարարեց, որ Արցախի ընտրություններն օրինական չեն, ավելին՝ նա նույնիսկ ընտրությունների 2-րդ փուլին չի մասնակցելու։ Սա ժողովրդին վերջին պահին «գցելու» վարքագիծ է, որը պայմանավորված է ՀՀ իշխանությունների հետ անդրկուլիսյան փոխպայմանավորվածությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն ու դիրքորոշումը լիովին ցուցեց նրա հակաժողովրդական դեմքը, և ՀՀ նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ լինելը։
 

Ավելի սարսափելին՝ «ընտրությունների» արդյունքում Արցախի խորհրդարանում քաղաքական կուսակցությունների հարաբերակցությունն է։ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը և ռուսամետ երկու նախկին գեներալների (Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան) կուսակցությունների գերակշռությունը Արցախի խորհրդարանում, որոնք չեն ընդունում Արցախը Հայաստանի Հանրապետության մաս դառնալու ռազմավարությունը, հստակորեն բացահայտում է Արցախի ընտրություններին ՌԴ իշխանությունների՝ Կրեմլի՛ անդրկուլիսյան քաղաքականության ներկայությունը։

 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ սատարում է արցախահայության արդար ընդվզմանը և հայտարարում է, որ Արցախում 2020 թվականի Մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են։

ՀԱՀ մտավորականների խորհուրդ, 
համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
  
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների 
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան