Կառավարության նիստ է մեկնարկել. ի՞նչ հարցեր կան օրակարգում

Կառավարության նիստ է մեկնարկել. ի՞նչ հարցեր կան օրակարգում

Այսօր՝ հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Օրակարգում կա 37հարց, որից 34-ը չզեկուցվող են, ևս երկու հարց էլ հանդիսանում է գաղտնի:

Օրակարգում են մասնավորապես

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,   «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին ու այլ հարցեր: