Կորոնավիրուս հաղթահարած մարդկանց մոտ հնարավոր է կրկնավարակում․ գիտական տեսակետ,

Կորոնավիրուս հաղթահարած մարդկանց մոտ հնարավոր է կրկնավարակում․ գիտական տեսակետ,

Գերմանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդացած եւ առողջացած մարդիկ, ժամանակի հետ կորցնում են հակակորոնավիրուսային իմունիտետը, ինչի պատճառով առաջանում է կրկնավարակման ռիսկը։ Այս մասին հայտնում է ZDF-ը։ Ըստ հաղորդման, հակամարմինների թվի նվազումը նկատվել է այն պացիենտների մոտ, ովքեր Գերմանիայում առաջինը այս տարվա հունվարի վերջին, վարակվել էին կորոնավիրուսային ինֆեկցիայով։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 10 պացիենտից 4-ի մոտ նկատվում է կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմինների թվի նվազում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կորոնավիրուսը հաղթահարած մարդիկ ժամանակի ընթացքում կարող են կրկին վարակվել։