ՆԱՏՕ-ն մտադիր է շտաբ բացել ՌԴ-ի «քթի» տակ

ՆԱՏՕ-ն մտադիր է շտաբ բացել ՌԴ-ի «քթի» տակ

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբ ստեղծելու մասին։ Նրա խոսքով, նոր ռազմական կառույցը կտեղակայվի Միկելիում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից մոտավորապես 140 կիլոմետր հեռավորության վրա։

Խաղաղ ժամանակներում հիմնական գործառույթները կլինեն տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուսումնական գործունեության պլանավորումն ու իրականացումը, ընդգծել է նախարարը։ Բացի այդ, շուրջօրյա ռեժիմով աշխատող շտաբն ուղղակիորեն կենթարկվի Ամերիկայի Նորֆոլք քաղաքի կենտրոնակայան-գրասենյակին: Ներկայումս Ֆինլանդիայի բանակի շտաբը գտնվում է Միկելիում։