Վայելեք՝ վաղը կարող է արգելեն, որ հայկական մեքենաները երթևեկեն Որոտան-Շուռնուխ ճանապարհով

Վայելեք՝  վաղը կարող է արգելեն, որ հայկական մեքենաները երթևեկեն Որոտան-Շուռնուխ ճանապարհով

Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով լուրերին, որ Ադրբեջանը, մեքենաների «անօրինական անցման» առնչությամբ նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, նշել, թե այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում, գրել է․

-Վայելեք… Վաղը կարող է արգելեն, որ հայկական մեքենաները երթևեկեն Որոտան-Շուռնուխ ճանապարհով: Եղեք երջանիկ ու ապրեք խաղաղ: