Reuters-ն անդրադարձել է Հայաստանում ստեդծված իրավիճակին

Reuters-ն անդրադարձել է Հայաստանում ստեդծված իրավիճակին

Հայաստանի վարչապետը նախազգուշացրել է, որ ռազմական հեղաշրջման փորձ է արվում այն բանից հետո, երբ բանակը պահանջել է նրա հրաժարականը։ Ահա այսպես է Հայաստանում ստեղծված իրադրությունը ներկայացրել Reuters լրատվական գործակալությունը, իր այսօրվա հրապարակման մեջ։ Հրապարակման մեջ ընդհանուր գծերով ներկայացված է Հայաստանում ծավալված վերջին իրադարձությունները, 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջները ինչպես նաեւ այն, որ Փաշինյանը մերժել է հրաժարական տալ, սակայն այժմ դա պահանջում է բանակը։

Հատկանշական է, որ պարբերականը ընդգծում է, որ Կրեմլը արդեն հայտարարել է, որ անհանգստացած է նախկին խորհրդային հանրապետությունում ծավալվող իրադարձություններում, որտեղ ունի բազա, հայտարարելով, որ դա Հայաստանի ներքին գործն է, իհարկե հույս հայտնելով, որ իրավիճակը կկարգավորվի սահմանադրականորեն, խաղաղ ճանապարհով։