Ոստիկանը երկաթե ձողով այնքան է հարվածել քաղաքացուն, մինչև ձողը ջարդվել է

Ոստիկանը երկաթե ձողով այնքան է հարվածել քաղաքացուն, մինչև ձողը ջարդվել է

Մեկ ամսից ավել է, ինչ «Դիմադրություն» շարժումը մայրաքաղաքում իրականացնում է հանրահավաքներ, երթեր՝ հանուն Հայաստանի պետականության և Արցախի Հանրապետության  ինքնորոշման, փրկության: Երեկ հերթական խաղաղ երթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև:Մասնագետների համոզմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են ժամկետանց հատուկ միջոցներ, որոնց սխալ կիրառման արդյունքում առաջին հարվածը՝ կառավարական ամառանոցի առջև ոստիկանական պատի առաջին շարքերում կանգնած ոստիկաններն են ստացել:

Hraparak.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վադևանյանի հետ:

«Երեկվա հավաքը բոլորի պես եղել է խաղաղ, երկրորդ կարծիք լինել չի կարող, դա ակնհայտ էր: Խաղաղ հավաքի բաղադրիչներից մեկն արտահայտվում է նաև նրանով, որ որևէ մի հիմք ոստիկանական ուժերի կողմից գործողություն կատարելու՝ արդեն տևական ժամանակ է, ինչ չի եղել: Օրվա իշխանությունները ամեն օր խոսում էին նրա մասին, որ այս հավաքներն ունեն ատելության հռետորաբանություն: Իմ բերած օրինակը խոսուն փաստ է, որ ճիշտ հակառակն է: Ի դեպ մեր շարժման սկզբունքային մոտեցումներից մեկը նրանում է, որ մենք մեր հասարակության մեջ պառակտմանը պետք է վերջ տանք: Եվ մենք դա ասում ենք իրապես հավատալով դրան, ոչ թե՝ այնպես, ինչպես տեղի ունեցավ, օրինակ 2018 թվականին,  երբ խոսում էին համերաշխության ու սիրո մասին, բայց բերեցին՝ սևերի և սպիտակների պառակտումը հայ հասարակության մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը: 

Թե ինչու՞ և ինչպես տեղի ունեցան երեկվա իրադարձությունները, Վարդևանյանը մանրամասնեց․

«Հանրապետության հրապարակում գտնվելու ժամանակ Իշխան Սաղաթելյանը նախօրոք հայտարարեց, որ պետք է երթով շարժվենք դեպի կառավարական տներ: Հետևաբար, թե ոստիկանական ուժերը, թե հասարակական կարգի պահպանություն իրականացնող այլ ստորաբաժանումներն ունեին առավել քան բավարար ժամանակ՝ կոնկրետ իրենց ընկալմամբ անվտանգային միջոցառումները ապահովելուն: Ոստիկանական գերկենտրոնացված ուժեր կային այդ հատվածում: Ցուցարարաները չափազանց խաղաղ են եղել, սա էլ եմ ուզում ֆիքսել:Եթե  համեմատականներ անցկացնենք 2008 թվականի մարտի մեկի  իրադարձությունների հետ, ոչ մի ցուցարար «մոլոտվի կոկտեյլ»  չուներ, ոչ մի ցուցարար՝ այսպես կոչված արմատուրային ձողեր չուներ, ոչ մի ցուցարար մեքենա չէր այրել կամ ոստիկանից իր վահանը չէր վերցրել, առավել ևս՝ ոչ մի քաղաքական անձ այդ ժամանակ չէր հորդորում՝ մարդկանց հոգիները փառավորվեն ոստիկանների դեմ իրականացված գործողություններից, այսինքն՝ մի հատ էլ խրախուսվեր:Ու այդ պայմաններում պարզ չէ, թե ինչու ոստիկանները նախ որոշեցին՝ Դեմիրճյան փողոցով դեպի Ազգային Ժողով տանող մուտքը փակ պահել՝ խոսում ենք փողոցի հատվածի մասին, այլ ոչ՝ հատուկ պահպանվող տարածքի, խոսում ենք բոլորին պատկանող փողոցի մասին:Այդ փողոցը պարզ չի՝ ինչու են ոստիկանները փակ պահում: Ես երկու քայլ հետ եմ եղել խոսակցությունների մասով չեմ կարող ասել, թե այդպես եղել է, թե ոչ:  Դրանից հետո ասում են, որ կբացեն փողոցը, բայց դրա փոխարեն՝ սկսում են մարդկանց հարվածել և ծեծել: Ես երկու քայլ հետ եմ եղել խոսակցությունների մասով չեմ կարող ասել, թե այդպես Է եղել, թե՝ ոչ: Դրանից հետո, ընդհուպ մինչև հատուկ միջոց սկսվեց կիրառվել: Հատուկ ուզում եմ առանձնացնել, որ հատուկ միջոց կիրառելուց առաջ նախկինում այսպես ասած դեպքերի ժամանակ՝ որոշակի նախազգուշացնող հայտարարություններ էին արվում բարձրախոսների միջոցով, այս դեպքում կրկին որևէ նման բան տեղի չունեցավ ոստիկանների կողմից, ոչ մի օրինական պահանջ չներկայացվեց, հակառակը՝ մարդկանց ձայնային նռնակներով և վահաններով հարվածում էին:Ես ինքս էլ եմ փորձել պաշտպանել շատերն վահաներով խփող ոստիկաններից»:

«Երբ հինգ ոստիկան ուղղակի ծեծում են մի քաղաքացու և այդ պահին այնտեղ գտնվող քաղաքացին, ես չգիտեմ՝ ինչ արձագանք կարող էր տալ՝ տեսնելով, որ աժդահա մարմնի կազմվածքով, ֆիզիկական պատրաստվածությամբ ոստիկանը ինչպես է մարդուն գցում  գետնին և սկսում ծեծել: Ոստիկանը չունի լիազորություն մարդ ծեծելու, սա պետք է ամեն տեղ գրել: Ինքը կարա միայն մարդուն վնասազերծի՝ բերման ենթարկելու նպատակով: Պատկերացրեք զոհված հերոսի տղայի ծնող է, որն իր հերոս տղայի լուսանկարով շապիկ հագած, ու այդ պահին իրեն ծեծում են, շորը՝ ճղում, կողքից, որ դուք տեսնեք այդ ոստիկանի արարքը, բացառում եք, որ գոնե կմոտենաք այդ ոստիկանին:Թող մեր հայ հասարակության ներկայացուցիչներն այդ հարցին պատասխանեն՝ այդ պահին, այդ իրավիճակում՝ ինչ կանեին:
Վարդևանյանը նշեց, որ երեկվա միջադեպի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, որոնց աչքն է վնասվել, քիթն է ջարդված, մարմնի կողոսկրներն են կոտրված և այս ամենը պաշտոնական է արդեն հայտարարվել:

«ԶԼՄ-ներից մեկի օպերատորի սարքը, որի վրա տեսախցիկը ամրացվում է, այդ երկաթյա ձողը, ոստիկաններից մեկը հրելով օպերատորին, վերցրել է և ձողով սկսել է հարվածել քաղաքացիներին, մինչև ձողը կոտրվել է: Եթե մենք լինեինք իրավական, ժողովրդավարական պետություն, դուք՝ երեկ երեկոյան, կտեսնեիք կադրեր ոստիկանների ձերբակալման, կտեսնեիք, որ քրեական գործ է հարուցվել՝ հատուկ միջոցի կիրառման անհրաժեշտության ենթադրյալ բացակայության պայմաններում դրա կիրառման  փաստի առթիվ:Ինչ կարիք կար հատուկ միջոց կիրառել:Այդ ամենը հազարավոր մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել, այդ թվում նաև լրագրողների և ուղիղ հեռարձակումների միջոցով:Թող բերեն մի  ցուցարարի, ով որ «մոլտվի կոկտեյլով»  հարվածել է ոստիկանի գլխին:Օրինակ, երեկ լսել եք, որ Իշխան Սաղաթելյանն ասի՝ հարգելի քաղաքացիներ բարիկադներ կազմեք, զինվեք ինչով, որ կարող եք, հետո էլ ասի՝ հոգիս փառավորվեց, որ իմացա ոստիկաններից իրենց վահանները վերցրել եք և այլն:Բայց դա՝ ըստ Վճռաբեկ դատարանի, համարվել է լրիվ նորմալ արարք, որովհետև արդարացվել է Ն. Փաշինյանը»:

 Պատգամավորից  հետաքրքրվեցինք նաև՝ կան պատգամավորների շրջանում վնասվածքներ ստացողներ «Պատգամավորներից, ովքեր ներկա էին բոլորն էլ, որ գաք տեսնեք իրենց մարմնական վնասվածքները, պարզ կլինի՝ ինչի մասին է խոսքը, բայց ոչ մեկն էլ հիվանդանոց չի գնացել»:

Մեր այն հարցին, որն է լինելու «Դիմադրության շարժման» հաջորդ քայլը, շարունակելու են պայքարը, որի համար մեկ ամիս է իրականացնում են խաղաղ երթեր և հանրահավաքներ՝ Վարդևանյանն ասաց, որ այսօր ժամը 19.00-ին կհանդիպեն Ֆրանսիայի հրապարակում: