Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ կարծում են Պետդումայում

Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ կարծում են Պետդումայում

ՌԴ Պետդումայի Պաշտպանության հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը հայտարարել է Daily Storm-ի հետ զրույցում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի հայտարարությամբ ռուսական զենքը քննադատելով, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը Հարավ-Կովկասյան հակամարտության արդյունքների հարցում։

Ռուս պատգամավորը կասկած է հայտնել, որ Փաշինյանն ընդհանրապես տեղյակ էլ չէ ռուսական «Իսկանդեր» համակարգերի մարտավարական եւ տեխնիկական բնութագրիչներից եւ նաեւ այն բանից, թե երբ է կիրառվում այդ զինատեսակը։ Շերինը արձանագրել է, որ Փաշինյանը երբեք ռազմական գործին չի առնչվել։ Նախ, Շերինի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է հաշվարկել, որ արձակվել է տասը հրթիռ, իսկ պայթել է միայն մեկը եւ ապա՝ եթե նույնիսկ այդպես է, ապա այն մնացած ինչը չպայթած հրթիռները ուր են ընկել։ Պետդումայի պատգամավորը նշում է որ «նման բաներ դուրս տալուց» հետո Փաշինյանը պետք է առնվազն հրապարակավ ներողություն խնդրի։ Միաժամանակ նաեւ՝ Շերինը նկատել է, որ իր համար մինչեւ վերջ պարզ չէ, թե ինչից է բողոքում Փաշինյանը։