Ինձ հանելը մի նպատակ ունի․ դուք ո՞վ եք

Ինձ հանելը մի նպատակ ունի․ դուք ո՞վ եք

Երևանի ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը։

Մարությանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պնդմամբ,  բացակայել է մինչ այժմ անցկացված բոլոր 42 քվեարկություններից, այսինքն ոչ միայն կեսից ավելիից է բացակայել, այլև բոլոր քվեարկություններից։

«Ինձ ավագանուց հեռացնելու գործընթացը կոնկրետ նպատակ ունի՝ զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե կարող ա մտածում եք՝ դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ արհամարհում եք ժողովրդի կամքը»,- քիչ առաջ իր ելույթում ասաց Հայկ Մարությանը։