Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ինչպես ավելի վաղ գրել էինք,  Երևան քաղաքի Ավան և Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Վետո» շարժման նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանի գորխով դատը։

Դատական նիստին ներկա էր և իր ելույթ-բողոքն էր ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ  Արթուր Սաքունցը։ Վերջինս բողոք է ներկայացրել Մալյանի դեմ առ այն, որ Մալյանը ֆեյսբուքյան հրապարակային բռնության կոչեր է արել սորոսականների, այդ թվում նաև իր դեմ։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։30։ին։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել էր  ՀՀՀ ՔՕ  226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը և քարոզելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Մալյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն էր, 2021 թվականին փետրվարին նախատեսել էր  Ազատության հրապարակում Ռումինիայի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարությունը պատկերող պերֆորմանսը։