«Բարսելոնայում» կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել

«Բարսելոնայում» կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է, որ ակումբում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդման, առաջին թիմի երկու մարզիկների թեստի պատասխանը եղել է դրական։

Մարզիկների անունները չեն հրապարակվում։ Վարակման դեպքերի մասին ակումբի ղեկավարությունը տեղեկացրել է սպորտային եւ առողջապահական մարմիններից։ Արդեն վաղը՝ հունվարի վեցին, կանցկացվի կրկնակի թեստավորում։

«Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 28 միավոր։ Առաջատար «Աթլետիկոյից» այն հետ է մնում 10 միավորով։