Թայվանը մեծաքանակ ռազմական տեխնիկա է մոտեցնում Չինաստանի հետ սահմանին

Թայվանը մեծաքանակ ռազմական տեխնիկա է  մոտեցնում Չինաստանի հետ սահմանին

Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների Թայվանը արդեն մեծաքանակ ռազմական տեխնիկա և զորք է մոտեցրել Չինաստանի հետ սահմանին և սկսել զորավարժություններ:

Մասնավորապես, զորավարժությունների ընթացքում, որոնք արդեն սկսվել են , տեղի զինվորականները կմշակեն մայրցամաքային չինական ուժերի կողմից հնարավոր հարձակման սցենարը։ Հրամանատարությունը զորավարժություններին ներգրավել է բոլոր տեսակի զորքերը՝ ցամաքային, օդային և ծովային։

Թայվանի ղեկավար Ցայ Ինգ Վենը անձամբ կհետևի 20 նավերի և մի քանի կործանիչների գործողություններին կղզու հարավ-արևելքում գտնվող Սուաո շրջանում գտնվող ռազմածովային բազայի մոտ:

Զորավարժություններն ընթանում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցի նախապատրաստման մասին տեղեկությունների ֆոնին։ Սակայն ինքը՝ Փելոսին, հրաժարվել է մեկնաբանել արդյո՞ք կայցելի Թայվան։Հիշեցնենք , որ արդեն երկու օր է ինչ Չինաստանը առհելի քանակությամբ ռազմական տեխնիկա է ուղարկում դեպի Թայվանի հետ ափամերձ սահման: