Թուրքիայում նավակ է խորտակվել․ զոհերի մեջ երեխաներ կան

Թուրքիայում նավակ է խորտակվել․ զոհերի մեջ երեխաներ կան

Չանաքքալեի (Թուրքիա) մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել։ Ինչպես հաղորդում է NTV-ն, միջադեպը տեղի է ունեցել Էջեաբատի առափնյա շրջանում։ Պատահարի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, որոնցից 2-ը երեխաներ են։

Տարածքում տեղակայված առափնյա պահպանության ջոկատները փրկել են 4 մարդու։
Չանաքքալեի նահանգապետ Իլհամի Աքթաշը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել և ազդարարել որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկի մասին։