30 հազար հնդկահավ են ոչնչացրել Մեծ Բրիտանիայում՝ թռչնի գրիպի բռնկման պատճառով 

30 հազար հնդկահավ են ոչնչացրել Մեծ Բրիտանիայում՝ թռչնի գրիպի բռնկման պատճառով 

Բրիտանական Նորֆոլկի կոմսության ֆերմաներից մեկում հայտնաբերվել է թռչնի գրիպի բռնկում։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։

Բրիտանական Շրջակա միջավայրի պահպանությունը հայտարարել է, որ այդ վարակի դեմ պայքարի շրջանակում ֆերմերները արդեն ոչնչացրել են ավելի քան 30 հազար հնդկահավ։

Նորֆոլկի կոմսությունում իրականացվում են անասնաբուժական գործողություններ, պարզելու համար ինֆեկցիայի տարածման աղբյուրը։

Բրիտանական մամուլն էլ արդեն ահազանգել է, որ Սուրբ Ծննդյան տոներից առաջ նման բռնկումը կարող է բերել թռչնի մսի դեֆիցիտի։