Սաուդյան Արաբիան իմ երկրորդ տունն է․ Բենզեմա

Սաուդյան Արաբիան իմ երկրորդ տունն է․ Բենզեմա

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է Սաուդյան Արաբիայում գտնվելու առաջին ամիսների իր հույզերով։

«Ես շատ ուրախ եմ, որ Սաուդյան Արաբիայում եմ այս մեծ մարդկանց շարքերում, ովքեր սիրում են սպորտը: Ես եկել եմ Սաուդյան Արաբիա ոչ միայն ֆուտբոլ խաղալու, այլև սպորտային հսկայական նախագիծ մշակելու համար։

Սկզբում ես զարմացա «Ալ Իթիհադի» երկրպագուների այդքան սիրուց և ջերմ ընդունելությունից: Նրանք ոչ միայն սիրող, այլև կրքոտ մարդիկ են և խանդավառություն են սերմանում մեր մեջ։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան նրանց երջանկացնելու համար։ Սաուդյան Արաբիան իմ երկրորդ տունն է, այստեղ ապրում են հիանալի մարդիկ, ովքեր սիրում են ֆուտբոլ»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Footmercato-ն: