Ադրբեջանը՝ բնական աղետի շեմին

Ադրբեջանը՝ բնական աղետի շեմին

Haqqin.az-ը գրում է, որ Կուր գետը ցամաքում է, եւ վրա է հասնում աղետը: Ըստ այդմ, գետի ծանծաղումը հանգեցրել է նրան, որ Կասպից ծովի ջրերը 60 կիլոմետր երկարությամբ ողողել են գետահունը: Այդ պատճառով աղետալի իրավիճակ է Նեւթչալայի շրջանում, որտեղ խմելու ջուր մատակարարում են լցամեքենաներով, իսկ խոշոր եւ մանր եղջերավոր անասունները զանգվածաբար անկում են: Լիովին կաթվածահար է այդ եւ հարակից շրջանների ոռոգման համակարգը: Վտանգված է Ադրբեջանում ամենախոշոր՝ Շիրվանի ՋԷԿ-ի հետահա շահագործումը, քանի որ Կուրի ծանծաղման պատճառով դժվարացել է կայանի տեխնիկական սառեցումը: Մասնագետները դժվարանում են բացատրել աննախադեպ բնական աղետի պատճառները: Լուսանկարում՝ Կուրը՝ Նեւթչալայի շրջանի տարածքում: