Գոնե ժավել դիր, հետո բեր․․․

Գոնե ժավել դիր, հետո բեր․․․

Նոր հեքիաթներ լսելու ոչ սիրտ ունենք, ոչ հավես։ Հայկ Մարությանը այն անձն է,  որի միջոցով Նիկոլ Փաշինյանը Հայաստանը պառակտեց։ Հայկոյի հայտարարությունը․  «Կան սպիտակ և սև ուժեր․․․ մեր թիմի դեմ խաղ չկա․․․»։

Հենց Հայաստանի պառակտումից սկսվեց մեր երկրի կործանումը, Արցախի հանձնումը, բանակում ոչ բարոյական մթնոլորտի ձևավորումը, հասարակությանը փշուր- փշուր անելը, մասնատելը։  Հիմա որոշ ուժեր հավաքվել ու նորից լարախաղացների նման  Հայկո՞ են խաղացնում։ Եթե Հայկոյին տասը ջրով պարզաջրեք, ժավել դնեք, մեկ է, հնարավոր չէ սև հետքը վերացնել։ Բա ի՞նչ դառան Հայկոյի դեմ հարուցված քրեական գործերը, (ՊՎԾ) բացահայտումները։ Բա ի՞նչ եղան  2018-2022 թվականների ընթացքում քաղաքապետարանում հայտնաբերված 8.5 միլիարդ դրամի խախտումները։

Ընդ որում, Պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ այս խախտումներն ավելի շատ են, քան նախկին իշխանության ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 7 տարվա պաշտոնավարման ընթացքում հայտնաբերվածները։ Ի՞նչ դառան դրանք, ինչու՞ սարքվեց այդ թատրոնը։ Պարզ չի՞, այս օրվա համար։ Նիկոլը գտել է, որ Հայկոյին կարելի է նաև մի լրիվ պտույտով «ֆռռացնել»։ Ու գործն այդպես էլ կարգավորեցին։ Հայկոն դուրս եկավ ՔՊ-ի, իր թիմի ու Նիկոլի դեմ, որպեսզի հանրությունը նրան ների, ընդունի, որպեսզի մեկ անգամ ևս մոտ ապագայում  «ֆռռա»։ Միլիարդների, քրեական գործերի կոմպրոմատները կան՝ ցանկացած ժամանակ, եթե նա դուրս գա իր քաղաքահոր դեմ՝  կոմպրոմատները կհանեն։ Հեզ հարսի նման ինչ ասեն, պիտի անի։ Նիկոլը նրա համար այլ դեր է նախատեսել։ Հայկոյին ձայն տվողները թող իմանան, որ նրա ձայները Նիկոլինն են, Նիկոլի թեկնածուինը։  Նա քաղաքապետ դառնալու համար չի հրապարակ նետվել։