Նախկին վարչապետները եկան դատարան՝ Քոչարյանի համար երաշխավորելու

Նախկին վարչապետները եկան դատարան՝ Քոչարյանի համար երաշխավորելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մուսների գործով դատական նիստը։

Նիստին ներկայացել էին ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետները՝ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու։ Նրանցից յուրաքանչյուրը հինգ հարյուր հազարական դրամ կվճարի Քոչարյանի պատշաճ վարքագծի համար։ 

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ բնակվում և աշխատում է Մոսկայում, մյուս նախկին վարչապետների մշտական բնակության վայրը Երևանն էր։

Նրանք դատարանում նշեցին, որ անձնական երաշխավորություն են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար։

Նշենք, որ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Անուշավան Դանիելյանը, Վագեն Մանուկյանը դատարանի շենք էին մտել ետնամուտքով եւ այդպես էլ հեռացան՝ չհանդիպելով լրագրողներին։