Մարադոնան կգլխավորի արգենտինական «Հիմնասիան»

Մարադոնան կգլխավորի արգենտինական «Հիմնասիան»

Լեգենդար արգենտինացի մարզիկ Դիեգո Մարադոնան կգլխավորի արգենտինական «Հիմնասիա եւ Էսգրիմա» ակումբը, որը գտնվում է Լա Պլատայում։ Այս մասին հայտնում է ռուսական Газета-ն։ Պայմանագիրը հիսունութամյա մասնագետի հետ կնքվել է մինչեւ ընթացիկ սեզոնի ավարտ։ Ակումբը հանդիսանում է Արգենտինայի ամենահին ակումբներից մեկը։ Հիմնադրվել է 1887 թվականին։ Գրավում է 24-րդ հորիզոնականը Արգենտինայի չեմպիոնատում։