Էրդողանը բանակցություններ կվարի Պուտինի հետ

Էրդողանը բանակցություններ կվարի Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ակկույու ատոմակայանին միջուկային վառելիքի մատակարարման արարողությունից առաջ։ 
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Ակկույու ԱԷԿ-ում տեղի ունեցած արարողությունից առաջ նախագահը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի պատերազմը»,- ասել է Կալինը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել էր, որ Պուտինը կայցելի Թուրքիա և կմասնակցի այդ արարողությանը։