Սանկցիաները ծանր հետևանքներ կունենան նաեւ դրանք կիրառող պետությունների համար

Սանկցիաները ծանր հետևանքներ կունենան նաեւ դրանք կիրառող պետությունների համար

Պատերազմի հետևանքով առաջարկված ներկա սանկցիաները ծանր հետևանքներ կունենան ոչ միայն Ռուսաստանի այլև հենց իրենց` սանկցիաներ կիրառվող պետությունների համար
 
Ժամանակակից աշխարհում պետությունների միջև տնտեսական կապերը հաճախ առաջանում են ոչ միայն պետությունների ցանկություններից այլ բիզնեսի օրենքներով, թեկուզ և կառավարությունները փորձում են որոշակի կանոնների միջոցով կարգավորել ապրանքների և հումքի շարժը ելնելով իրենց պետության տնտեսական առանձնահատկություններից։
Ռուս – Ուկրաինական ներկայիս Պատերազմի հետ կապված շատ երկրներ տարբեր սանկցիանռր սկսեցին կիրառել Ռուսաստանի նկատմամբ այդ թվում այն երկրները, որոնց համար այն շատ բացասական հետևանքներ կունենան հենց իրենց պետության համար։

Այսպես մի քանի օր առաջ Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսը ելույթ ունենալով Իսպանիայի կոնգրեսում նշեց, որ մեր կողմից Ռուսաստանի նկատմամբ կատարվող սանկցիաները Իսպանիայում կառաջացնի ինֆլիացիա և երկիրը երկար կմնա կրիզիսի մեջ, մեր համար խնդիրներ կառաջանան հացահատիկի, արևածաղիկի յուղի և վառելիքաէներգետիկ համակարգում, երկիրը հատկապես կտուժի տուրիզմից ստացված եկամուտների պատճառով, իսկ կառավարության հետ կոալիցիայի կազմած ձախ` «միավորված, մենք կարող ենք» կուսակցության ներկայացուցիչ Պաբլո Էչենիկը ուղղակի սխալ համարելով իրենց կողմից Ուկրաինայի զենք մատակարարելը, քանի որ դրա միջոցով չի վերանում կոնֆլիկտը այլ ավելի է սրվում։ Ռուսաստանի դեմ կազմակերպված սանկցիաները հատկապես ծանր հետևանքներ կունենա Եվրոպայի էներգետիկ շուկայում։ Ճիշտ է ամենաքիչը Եվրոպայում Ռուսական էներգակիրներից օգտվում է Իսպանիան, որը ներմուծում է իր կարիքների համար բենզինի 4,6 տոկոսը , իսկ գազի` 8 տոկոսը։ Բայց եվրոպական կենտրոնական բանկի տվյալներով, Եվրոպան ներմուծում է արտերկրից իր համար անհրաժեշտ գազի 90 տոկոսը, այդ թվում Ռուսաստանից , Քաթարից և Մարոկկոյից, որի կեսը բաժին է հասնում Ռուս գազին։
Վիճակը ավելի ծանր է Գերմանիայում, քանի որ Ռուս գազից ստանում է իր համար անհրաժեշտ գազի 75 տոկոսը։ Եվ եթե սրան ավելացնենք, որ Գերմանիան ամբողջովին հրաժարվեց նոր կառուցվող գազատարից ապա պարզ կլինի, որ ապագայում Գերմանիայի տնտեսությունը կունենա լրջագույն խնդիրներ։

ԱՄՆ -ի նախկին պետ քարտուղար, ԱՄՆ-ի և Խորհրդային Միության հարաբերությունների լիցքաթափման նախաձեռնող, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մեծ դիպլոմատ գերմանացի Հենրի Քեսինջերը զգուշացնելով ներկա վիճակը դեռևս 2014 թվականին ասել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը Ռուսաստանի համար դա համարվում է կարմիր գիծ, որը կապված է մեծ վտանգների հետ, այդ մասին արդեն 20 տարի հայտարարում է Ռուսաստանը։ Ուկրաինան պետք է լինի խաղաղության կամուրջ Արևելքի և Արևմուտքի համար։

ՄԱԿ բարձրաստիճան դիվանագետ Վալտեր Մարության

Շարունակելի