Ռազմագերիների փոխանակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում է․ Մարիա Զախարովա 

Ռազմագերիների փոխանակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում է․ Մարիա Զախարովա 

Ռազմագերիների փոխանակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ավանդական բրիֆինգի ժամանակ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օդանավում Հայաստան էր բերվել Բաքվից 44 հայ ռազմագերի, Ադրբեջան տարվել 12 ռազմագերի։ Փոխանակությունը իրականացվում է «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ Հայտարարության։